Ածանցավոր բայեր գործնական աշխատանք

Բայական հիմքի և վերջավորության արանքում ընկած բայ կազմող մասնիկը կոչվում է բայական ածանց։ Իսկ ածանց ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր ։ Բայական ածանցներն են՝ սոսկական – ան, են, ն, չ — առաջանալ, հագենալ,հագնել,փախչել։ Բազմապատկական ածանցներ,- կոտ,ատ, ոտ, տ-, ցատկոտել, փնտրտել, մորթոտել, գրոտել։ Պատճառական ածանցներ – ացն,եցն,ցն։ — կարմրացնել, առաջացնել, փախցնել։

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր — ծերանալ
հարց — հարցնել
կիպ — կպչել
մահ — մահանալ
գեղեցիկ — գեղեցկանալ
վախ — վախենալ
մոտ — մոտեցնել
բազում — բազմանալ
կանգ — կանգնել
կույր- կույրանալ
ոչինչ — ոչնչանալ
ուրախ — ուրախանալ
առաջ — առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:
Մրել — մրոտել
պատռել — պատռոտել
ցատկել — ցատկոտել
կտրել — կտրատել
նստել — նստոտել
պոկել — պոկոտել
կոտրել — կոտրատել
թռչել — թռչկոտել
խոցել — խոցոտել
մորթել — մորթոտել
գրել — գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական:
Պայթել — պայթեցնել
նստել — նստեցնել
խմել — խմեցնել
խոսել — խոսեցնել
հիշել — հիշեցնել
հագնել — հագցնել
իջնել — իջեցնել
քնել — քնեցնել
մեծանալ մեծացնել
փախչել — փախցնել
դողալ — դողացնել
խաղալ — խաղացնել
վախենալ — վախեցնել
թռչել — թռցնել
ծիծաղել — ծիծաղեցնել
փայլել — փայլեցնել
առաջանալ — առաջացնել
կարմրել — կարմրացնել
կատաղել — կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել — մարդուն, աշխատանքին
հանդիպել — ընկերոջը, խոչընդտոտների
զգուշանալ — մարդկանցից, փորձանքից
կարոտել — Աննային, հին օրերը
զրկվել — հարազատից, հեռախոսից
ուշանալ — դասից
դիմել — փաստաբանին, համակարգչին
խուսափել — ուսուցչուհուց, հարկերից

Առանձնացնել հետևյալ բայերի արմատները և դրանցով կազմել գոյականներ։

Քամահրել — քամահրանք
սպանել — սպանություն
գովել — գովաբանություն
մեծարել — մեծարանք
կրկնել — կրկնություն
զեկուցել — զեկուցում
ընթանալ — ընթացք
նզովել — նզովք
աղոթել — աղոթարան
թարգմանել -թարգմանչություն
սրբագրել — սրբագրիչ
զարմանալ — զարմանք
ելնել — ելք
թռչել — թռիչք

Оставьте комментарий