Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում:

Առաջադրանք:

Կարդալ ստեղծագործությունը: Ընտրել որևէ շարք և պարզաբանել:

Ինձ դուր են գալիս այսպիսի բնավորություն ունեցող մարդիկ, քանի որ այսպիսի մարդիկ շատ քիչ են։ Մարդ ամեն օր պետք է շնորհակալություն հայտնի իր նոր օրվա համար չեմ սիրում որ մարդիկ միշտ դժգոհ են լինում։ Ցանկացած վատ բանի մեջ էլ պետք է տեսնել լավը։ Չկա չարիք առանց բարիքի։ Մարդը պետք է գոհ լինի իր ունեցածով ` իհարկե ձգտելով հասնել նորանոր ձեռքբերումներ։

Փորձեք շարունակել «Ինձ դուր են գալիս մարդիկ…»  շարքը:

Ինձ դուր են գալիս մարդիկ որոնք անկեղծ են, վստահելի, հաստատակամ, սրտացավ, ստեղծագործ։

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս: <<Ապրիլ 13-23>>

Distance Learning #4

1.Write the antonyms of the words and make sentences where you can use bboth two words. 

1. cheap: expensive

I bought an expensive souvenir

2. old: new

Nick bought himself a new coat

3. lazy: hardworking

Anna is very hardworking

4. ugly: beautiful

She has very beautiful eyes

5. big: little

A little child is very evil

6. good: bad

Today was a very bad day

7. fast: slowly

The crane is moving very slowly

8. fat: 

9. thick: thin

The branches of the tree are thin

10. kind: evil

A thief is evil to society

11. strong: weak

The patient felt weak.

12. difficult:easy

Homework is very easy.

13. full: empty

He is an empty soul.

14. dirty: clean

My room is very clean.

15. quiet: worry

The mother is worry about the child.

3. Read the text, translate the last passage into English: 

Dave’s class at school were studying English history, and one day their teacher said to them, ‘Well, boys, on Friday we’re all going to get on a bus and go to Conway. There’s a beautiful castle there, and we’re going to visit it.’ The boys were very happy when they heard this.

‘Now, has anybody got any questions?’ the teacher asked.

‘How old is the castle, sir?’ Dave asked.

‘It’s about seven hundred years old, Dave,’ the teacher answered.

‘What’s the name of the castle, sir?’ another boy asked.

‘Conway Castle,’ the teacher said.

Դե ի՞նչ,-ասաց Դեյվի մայրիկը նրան, երբ տուն մտավ,- հավանեցի՞ր ամրոցը:

Ուրբաթ օրը տղաները դպրոց եկան ժամը 9-ին և նստեցին ավտոբուս: Նրանք այցելեցին Քոնվեյի ամրոցը և տուն վերադարձան:

Ոչ,- պատասխանեց Դեյվը,- հիմար մարդիկ այն երկաթաուղուն շատ մոտ են կառուցել։

On Friday, the boys came to school at 9 o’clock and boarded a bus. They visited Conway Castle and returned home.-So,-Dave’s mother said to him,when he entered the house,-did you like the castle?-Not so much,-Dave replied,-stupid people built it very close to the railway.

Ինքնամեկուսացումից դեպի շարժում

Ինքնամեկուսացումն ինքնամեկուսացում, բայց դա չի նշանակում, որ չպետք է զբոսնենք, որ չպետք է տանից ընդհանրապես դուրս չգալ։ Կամաց-կամաց պետք է ձևավորել վարքագիծ, երբ համապատասխան զգուշավորություն պահպանելով՝ անցում կկատարվի սովորական առօրյա, որն առանց շարժման անհնար է պատկերացնել։ Ընդունելով ընկեր Մարթայի մարտահրավերը և իմ ընկերների հավես տեսանյութերն ու պատումները՝ կներկայացնեմ իմ մեկ օրը։ Ինքնամեկուսացման հենց երկրորդ շաբաթվանից սկսած՝ հասկացա, որ առանց մաքուր օդի անհնար է ապրել, ինչքան էլ դուրս էի գալիս պատշգամբ, բայց միևնույնն է՝ դա բավարար չէր ինձ համար։ Այդ օրերին շարժումներս սահմանափակ էին այն առումով, որ գրեթե օրվա մեծամասնությունն անցնում էր համակարգչի կամ հեռախոսի առաջ, գիրք կարդալով և հեռավար դասերին հետևելով։ Տան անդամները թույլ չէին տալիս տանից դուրս գալ, որն անտանելի էր ինձ համար․ սահմանափակումներից շունչս կտրվում էր։ Այդ ամենից ելնելով՝ սկսեցի ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերին բակ իջնել, զբոսնել, ինչպես նաև հետևել իմ թաղամասի շարժմանը։

Շարժումն ինքնին առողջ ապրելակերպ է և նպաստում է թոքերի բավարար աշխատանքին, որն այս օրերին ամենակարևորն է։

Ու այսպես․․․ շարժումս տես տեսանյութում։

«Դպիր» մանկավարժական հանդեսը՝ սովորողի ընթերցարան

Գուցե բոլորն են ինձ պես, բայց էս համաճարակային բանտարկությունը մի լավ կողմ ունի․սկսեցի ավելի շատ կարդալ։ Սիրով միացա «Դպիր» մանկավարժական հանդեսը՝ սովորողի ընթերցարան նախագծին։ Սկսեցի կարդալ։ Հետաքրքիր էին հոդվածները, որոնք վերաբերում էին հեռավար-առցանց ուսուցմանը։
Որոշեցի անդրադառնալ դրանցից մեկին։
Ընտրեցի Մարթա Ասատրյանի «Չավարտվող 24 ժամը», որը հատված է դպրոցի ղեկավարի օրագրից։ Իրոք, ընտրությունը մեծ էր, բայց այս օրերի համար «Չավարտվող 24 ժամը» ավելի արդիական է, անմիջական, առանց ձևական ինչ-որ բաների։ Կարծում եմ, որ, այո՛, կյանքը շարունակվում է թե´ արտակարգ իրավիճակում և թե´ հետո, բայց արդեն արտակարգ իրավիճակը հաղթահարած։ Իսկ եթե կյանք կա, ու այն շարունակվում է, ապա կա նաև կրթությունը, որն անընդհատ է, շարունակական։
Ամենաշատն ինձ դուր է եկել այս հատվածը․ «Սովորողներիս շնչառությունը երեկոյան է բացվում, ու սկսվում է հղումների տարափ էլեկտրոնային փոստիս», քանի որ իմ շնչառությունս ու տրամադրությունս ևս բացվում են երեկոյան, միտքս պայծառանում է այդ ընթացքում։
Ֆիզիկական միջավայրում օրս սկսվում և ավարտվում էր այլ ձևով, իսկ կորոնավիրուսի օրերին կյանքն այլ է: Կարծում եմ , որ բոլորիս մոտ էլ հիմնականում օրը այս կորոնավիրուսային օրերին նման է իր բնույթով, ինչպես ներկայացված է «Չավարտվող 24 ժամը» հոդվածում։ Այս օրերին մեր բակն էլ է կորցրել իր երբեմնի աշխույժը. երեխաներ չկան, մեծահասակներ՝ նույնպես, նարդի ու քարտ խաղացողներ էլ: Ես էլ ընկեր Մարթայի նման իջնում եմ զբոսնելու, քանի որ աշխատանքային երեք գործիքների անընդհատ կիրառումը համաճարակից էլ վտանգավոր է դառնում: Մաքուր օդը դրական է անդրադառնում, մանավանդ որ ուղղակի քայլում ես ամայի բակերով ու լսում քո սիրելի երաժշտությունը: Շատ եմ հավանել նաև այս հատվածը․ «Համաճարակը չէր կարող մեզ զրկել ճամփոդելու հնարավորությունից՝ վիտուալ։ Էդ ի՜նչ հավեսի են ընկել ճամփորդ ընկերներս. մեկը մյուսին հերթ չեն տալիս, իրար մարտահրավեր են նետում ֆեյսբուքում, ես էլ հրճվում եմ նրանց ոգևորությունից»։ Բա ես ինչքան էի հրճվում ու ոգևորվում․․․ ու այդպես ոգևորված՝ ես էլ մասնակից դարձա այդ նախագծին։
Մի խոսքով, մեկուսացման այս շրջանում պետք չէ տրվել ծուլությանը։ Մենք կարող ենք, մենք պետք է հաղթահարենք այս ճգնաժամը։
Կարծում եմ, որ հետո երկար կհիշենք մեր կորոնավիրուսային չավարտվող 24 ժամերը։

Հեռավար ուսուցում #3(Գործնական աշխատանք) #1

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բառերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1.Մայրմտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան էր ստեղծվել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
 
2.Արդեն բացվում են պարտեզի ծաղիկները,  և հեռվից նայելիս թվում է,  թե մի նախշուն գորգ  է ծածկել պատշգամբի առջև փռված այդ  հողակտորը։  (թվալ, ծածկել, բացել)

3.Ցանկապատիհետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին   անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

4.Մենքմեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին,մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր- ծանր թափահարելով՝ թռավ դեպի  մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվեց,  և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ,  որպեսզի կարողանան ժամանակին  ավարտել պատվերի կատարումը։(սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին։
(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյանտան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողովեց
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)

10.Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի  մյուս կողմն ու անհետացավ  թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել):

Հեռավար ուսուցում #3(Գործնական աշխատանք) #2

Գործնական աշխատանք (Հայոց լեզու)

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համա- պատասխան տեղերում։

1. Սարի  գագաթներում  երևում էին մոտակա գյուղերի  բոլոր տները,  իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2.Ասֆալտապատ  ճանապարհով սլացող  մեքենան կանգ առավ  ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ,  և մեքենայից ելավ վարորդը՝  մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3.Մերշուրջը սփռված հայացքները երևում էին աշխատող դաշտում,  որոնք երբեմն մարդ ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4.Այդհինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային,  որոնք խիստ հետաքրքրեցին  գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5.Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր  աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6.Գեղարվեստականնոր ֆիլմի ցուցադրոմն ավարտվել էր, և դահլիճից խումբ-խումբ ելնում էին հանդիսատեսները։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7.Նրաաշխատանքի  վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,  որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

8.Աստղերըմեկ-մեկ մարում էին երկնքում,  փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,  թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)

9.Երկրորդ կուսում ավագը բերել էր հաջորդ քննության  հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում  որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննություն, դասագիրք, կուրս)

10.Վերջերսկազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցներում սովորող շատ երեխաներ,  որոնց աշխատանքներն  արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Հեռավար ուսուցում #3(Գործնական աշխատանք) #3

Գործնական աշխատանք (Հայոց լեզու)
1.Բառարանի օգնությամբ գտիր տրված սակավադեպ բառերի բացատրությունը:
Ագուգա – ջրախողովակ ,
ադամամութ – Արշալույսի աղջամուղջը ,
ազնավուր – ազնիվ,
ազոխ – չհասած,
աթաբեկ – թագավորահայր,
ակաղձուն – լիքը,
ականակիտ – հստակ,
ակոռի – ավերակ,
ակութ – փոքրիկ թոնիր,
ահյակ – ձախ,
աղանդեր – քաղցրեղեն,
աղարտել – վնասել,
աղճատել –  Փչացնել,
աճապարել – փութալ,
ամիկ – Մեկ տարեկան արու ուլ,
ամիճ – Զանազան մրգերի խառնուրդ,
այծենակաճ – թաղիք,
անըստգյուտ – կատարյալ,
անթրոց – Թոնրի կրակը խառնելու երկար ձող,
անսալ – հնազանդվել,
անտերունչ – անտեր,
անութ – թևատակ ,
ապիկար – անընդունակ,
ապրիորի – Կանխակալ,
առաթուր –  կոխկրտելով,
առասան – Թոկ,
առինքնել – գրավել,
առտնին – Տնային,
ասպար – վահան,
ասպնջակ – Հյուրընկալ,
ասր – Ոչխարի բուրդ,
արաժան – Հում սեր,
արբշիռ – Հարբած,
արմաղան – Նվեր,
 արտորալ – աճապարել:
2.Ընդգծիր այն բառերըորոնցում կա 
    Առ— նախածանցը: Առաջ, առարկա, առկայծել, առվակ, առէջ, առնետ, առավոտ:
Ապ— նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

Աշխարհը իմ պատուհանից` ինքնամեկուսացածի պատում

Ահա այսպես է երևում աշխարհը իմ պատուհանից….

Ինքնամեկուսացման առաջին օրերին չէի պատկերացնում պահի լրջությունը։Շուրջս գարուն է կանաչ, երկինքը սիրուն,սակայն լուռ է ամենը։ Նախկինում մարդաշատ բակն ու փողոցը էլ մեկուսացվել են։ Այս օրերին նկատվում են բաներ, որոնք այն ժամանակ չեն նկատվել և իմ կողմից և չեն առժանացել որևէ ուշադրության։ Ինքնամեկուսացվել ենք յուրաքանչյուրս և գոյություն ունենք արցանց հարթակներում։ Գուցե ծիծաղելի թվա բայց, երազում եմ նստել թեկուզ և կեղտոտ երթուղային տաքսի և խցկված հասնել դպրոց։ Մի խոսքով երազում եմ անել այն ամենը, ինչը անում էի մի ամիս առաջ։ Ինքնամեկուսացման օրերը ու ժամերը կամաց-կամաց դառնում են ինձ համար անտանելի ` չնայած, որ սկզբում այնքան էլ վատ չէր։ Բայց հենց սկսում եմ մտածել, որ այլևս չեմ դիմանա, հիշում եմ ծնողներիս տարբեր պատումները իրենց մանկությունից:

Ծնողներիցս լսել էի, թե ինչպես են իրենք մանկությունը անցկացրել մութ ու ցուրտ տարիներին, ինչպես են մոմի լույսի տակ դասեր սովորել և այլն։ Մանկության տարիները ծնողներիս կողմից միշտ ներկայացվել են ժպիտով և դրական հիշողություններով`թեկուզև այդ տարիներին նրանք ևս տեսել են Հայաստանը արտակարգ իրավիճակում։

Այս ինքնամեկուսացումր համոզված եմ, որ իմ կողմից ևս հետագայում հիշվելու է և իմ սերունդներին է ներկայացվելու ավելի շատ դրական, քան բացասական հույզերով, քանի որ մենք հաղթահարելու ենք կորոնա վիրուսի կողմից ուղարկված մարտահրավերը և շարունակելու ենք մեր կյանքը բնականոն հունով։

Աշխարհն իմ պատուհանից գոյություն ունի, քանի որ կանք մենք, կա սեր, կա բնություն, որն այժմ ուղղակի արձակուրդում է և վայելում է իր հանգստի յուրաքանչյուր վայրկյանը։

Գունավոր, սիրո քաղաք Սիղնաղի

Նախագծի գրեթե ավարտին որոշեցի ես էլ մասնակցել և պատմել ձեզ սիրո, գողտրիկ մի քաղաքի մասին: Ասեմ, որ մարտահրավեր ընդունել եմ բոլորիցդ՝ բոլորիդ հետ վիրտուալ ճամփորդելով:

Դե  ինչ, կարծում եմ շատերդ լսելով ՍԵՐ բառը՝ էլ ավելի շահագրգռվածությամբ կսկսեք կարդալ և ճամփորդել ինձ հետ՝ քանզի այս օրերին բոլորս մեկը մյուսի հանդեպ սիրով ու հոգատարությամբ է լցված:

Սովորաբար Ամանորը միշտ անց եմ կացրել Հայաստանում, բայց այս տարի որոշեցինք այն նշել ռոմանտիկ քաղաքներից մեկում՝ Սիղնաղիում, որը Եվրոպայի փոքրիկ անկյունն է Վրաստանի Կախեթի շրջանում: Քաղաքը հանգիստ է, խաղաղ, գունավոր, քիչ բնակիչներով: Այն նման է մեր Դիլիջանին: Քաղաքը յուրահատուկ է իր բնությամբ և ճարտարապետությամբ: Այցելելով Սիղնաղի՝ կտեսնեք 18-րդ դարում կառուցված Սիղնաղիի բերդապարիսպները, որն ամենամեծն ու երկարներից է ողջ Վրաստանում (երկարությունը 4.5 կմ): Այս քաղաքում է գտնվում նաև Բոդբեյի մենաստանը, որտեղ գտնվում է Վրաստանի առաջին առաքյալ Սբ. Նինոյի գերեզմանը, Սբ. Ստեֆանի, Սբ. Գեորգի եկեղեցիները:

Քաղաքը այնքան փոքր է, որ նույնիսկ մեկ օրն էլ բավարար է բոլոր փողոցներով զբոսնելու և ծակ ու ծուկը տեսնելու համար: Ամենից շատ այնտեղ հաճելի է քայլել նեղ ու հետաքրքիր փողոցներով, որոնց յուրահատուկ կոլորիտը գերել էր ինձ: Այնտեղ չկան բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ, հիմնականում հյուրատներ են, իսկ տները կառուցված են հարմարավետ՝ առանց ավելորդ շքեղության և ճոխության, դրանք գունավոր են, դռներն ու դարպասները փայտից են և հիշեցնում են մեր Գյումրիի կամ Դիլիջանի ճարտարապետությունը: Քաղաքի բնակիչների մեծամասնությունը զբաղվում է գինեգործությամբ, կարպետագործությամբ, թաղիքե տարբեր իրերի պատրաստմամբ և տուրիզմով: Եվրոպական շատ երկրներից մարդիկ գալիս են այստեղ և վայելում իրենց հանգիստը՝ համեղ գինի համտեսելով: Տեղի մեծահասակները հայերեն հասկանում են և կիստ-պռատ նաև խոսում՝ ինչն այնքան հաճելի է:

Սիղնաղիում կա մի արձան, որը  չգիտես ինչի մարդիկ ներկայացնում են որպես Դոն Կիխոտի արձան, բայց այն Սիղնաղիի բժիշկներից մեկի արձանն է, ով ավանակին նստած՝ շտապում է հիվանդի մոտ:

Իսկ հիմա տեղարժվենք դեպի Ամուսնությունների պալատ, որը գործում է 24 ժամյա ռեժիմով: Այստեղ են գալիս աշխարհի տարբեր երկրներից զույգեր, որոնց ամուսնությունը գրանցվում է հենց այստեղ, տրվում է նաև համապատասխան վկայական: Որոշել եմ, որ իմ ամուսնությունն էլ այս գեղեցիկ պալատում գրանցեմ: Եվ վերջապես, այս քաղաքում է ապրել և ստեղծագործել սիրահարված նկարիչ Նիկո Պիրոսմանին, ով իր սիրած կնոջ՝ ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտա դե Սևրին այնքան ծաղիկ է նվիրել, որ դրանք ծածկել են հյուրանոցի ամբողջ հրապարակը, որտեղ ապրել է դերասանուհին: Այդ սիրո մասին պատմում է ռուսական շոուբիզնեսի աստղ Ալլա Պուգաչովան իր Միլիոն ալ վարդեր երգով:

Նշեմ նաև նախագծին ուշ միանալու պատճառը. ուզում էի, որ իմ ներկայացրած գեղեցիկ սիրո պատմությունը ամփոփեր բոլոր պատմությունները և դառնար մի նոր սիրո պատմության սկիզբ բոլորիս համար:

Իսկական սիրահարների քաղաք… գնացեք և վայելեք ձեր սերը:

1280px-19_cent._balconies_in_Sighnaghi,_Georgia