Վահան Թեքեյան

Ես սիրեցի

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի․․․
Ո՞վ կարդալ սիրտը գիտե։

Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս։

Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ։

Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս․
Ծաղիկներով ծածկըված՝
Գաղտնի պարտեզ մըն էր սերս։

Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան․․․։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․։

Հայոց լեզու

Առաջադրանքները՝ տես այստեղ

Էսսե  <<Մեքսիկացին>>

Այս պատմվածքը շատ ուսուցողական էր: Այն ընթերցելիս հասկանում ես մի քանի բան: Օրինակ՝ բոլոր մարդիկ էլ նույնն ենիհարկե, տարբեր են ֆիզիկապես, բայց հոգեպես նրանք ստեղծված  են մի ճանապարհով: Գլխավոր հերոսն և իր հորեղբայրն նստած էին բակում, և այդ ժամանակ նրանց է մոտենում մի աղքատ, մեկսիկացի։ Այդ մեքիկացին ուներ կին, հինգ երեխա, չորս շուն, երկու կատու։ Մեքսիկացին աշխատանք էր ման գալիս, որ կարողանար պահել իր ընտանիքի անդամներին։ Այդ հարցում դիմեց հորեղբոյրը։ Հորեղբայրը նրան առաջարկեց 30 սենթ, մեքսիկացին ասաց, որ նրան բավական չէ այդ գումարը նա չի կորղ ամբողջ ձմեռ կերակրի իր երեխաներին և շներին։ Հորեղբայրը նրան չէր ուզում վերցներ աշխատանքի, նրան թվում էր որ, բոլոր մեքսիկացիները գող են։ Այդ իսկ պատճառով հորեղբայրը վստահ չէր։ Շատ համոզելուց հետո հորեղբայրը ասաց հարցրու տես գիտի որթատունկ էտել։ Մեքսիկացին ասաց, որ նա զինվոր է։ Բայց գոծից գլուխ կհանի։ Նրան տարան որթատունկ էտել սովորեցնելու։ Բացատրում էին որ, պետք է ամեն ճյուղը մտածված կտրվի։ Մեքսիկացին ուշադիր լսում էր և երբոր նա անցավ գործի հիշելով թե նրան ինչ են ասել և հետեվոլով ամեն մի բառին զգուշորեն կտրում էր ճյուղերը։ Ինչ եմ ուզւում ասել չկարողանալ չկա կյանքում, կա փորձել քանի որ հենց այս պատմվածքում մեքսիկացին առաջին անգամ փորձեց որթատունկներ էտել և նրա մոտ ստացվեց:

Էսսե <<Թավուտում>>

Հեղինակը  պատմվածքի համար  ընտրել է  յուրահատուկ  և  տարօրինակ  ձև:   Յուրահատուկ էր  նրանով, որ  մյուս  պատմվածքների  նման  չկար  երկար-բարակ  բնութագրություն  չկար ,  դեպքերը  շատ  արագ էին  զարգանում,  ու  պատմվածքը  ոչ թե  հենց  դեպքի  մասին էր,  այլ   դեպքից  հետո  կատարված վերլուծության մասին: Թե  ինչ էր  իրականում կատարվել  անտառում,  հեղինակը  այդպես էլ  չբացահայտեց, այլ  թողեց, որ  վերլուծությունների  հիման  վրա  ընթերցողը  բացահայտի  իրողությունը:

Տիգրան Ա Երվանդյան

Տիգրան Ա Երվանդյան

Տիգրան Ա-ն Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասցրեց մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն իր մեջ ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ։

Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն։

Արփա գետ

 «Իմ կարծիքով՝ Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր գետը»

 

     

Արփա գետ։

Արփա (Արևելյան Արփա),Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։

Ունի 126 կմ երկարություն, 36 կմ չափով հոսում է Շարուր գավառզ տարածքով և թափվում Արաքս գետը։ Արաքսի այս ձախափնյա վտակի ջրով էլ հիմնականում ոռոգվում են Շարուրի դաշտի գյուղատնտեսական տարածքները։ 1979-83 թթ. այս գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։ Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ախուրա ոչ մեծ գետակները։

Գետի երկարությունը 128 կմ է։ Ջրի ծախսը 21,2 խմ/վ։

Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա-Սևան ջրատար թունելը։

Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։Արփան կամ Արփաչան Հայաստանի միակ գետն է, որի հոսքը հակառակ ուղղությամբ է.

 

 

Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում։ Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ:1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները արշավել են դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Արշավանքների ժամանակ ուրարտական թագավորները բնակվում էին Էրեբունիում` շարունակելով բերդի ամրակայման աշխատանքները։ Սարդուր Բ և Ռուսա Ա արքաները նույնպես էրեբունին վերածեցին դեպի հյուսիս ուղղված նվաճողական ռազմարշավների հենա¬կետի։ Շարունակական պատերազմները հյուծեցին Ուրարտական թագավորությունը, և այն կործանվեց Ք. ա. 6-րդ դ. սկզբին` անընդմեջ պատերազմների հորձանուտում։

 

Ամրոցի կառուցվածքը

1024px-Erebuni_Fortress2.jpg

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի: Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում:

Աղբյուրներ՝armenianheritage.org  hy.wikipedia.org