Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում

• Համեմատել ներկայիս իշխանությունների ներկայացրած կառավարության ծրագրի դրույթները Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հետ.

Ներկայիս իշխանությունների ներկայացրած կառավարության ծրագրի դրույթները համապատասխանում են Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրի հետ։ Կառավարության ներկայացրած տեղական ավանդույթների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին չի նշվում Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրում, սակայն, եթե դիտարկենք այն Իմ Քայլը դաշինքի այն դրույթի հետ, որտեղ նշված է, որ աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի զբոսաշրջային բրենդի մշակումից եւ թիրախային շուկաներում դրա առաջխաղացմանն ուղեկցող արշավների իրականացումից սկսած՝ կարելի է նաև նշել, որ այդ մասին էլ է ներկայացվել նրանց կողմից, քանի որ Հայաստանի զբոսաշրջային բրենդը ենթադրում է տեղական ավանդույթների ներառում։

• Նշված կետերում խոցելի ի՞նչ դրույթներ եք տեսնում
2 ծրագրերում էլ խոցելի եմ համարում հետևյալ դրույթները․

Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
Հայաստանի հասանելիությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում բարձրացնելու նպատակով բազմազանեցնելու ենք եւ առավել մատչելի ենք դարձնելու դեպի Հայաստան օդային եւ ցամաքային ուղիները եւ դյուրացնելու ենք Հայաստան մուտքի վիզային ռեժիմը։

• Որպես քաղաքացի արտահայտեք ձեր վերաբերմունքը ծրագրի այս ոլորտում ներկայացվածի վերաբերյալ:

Որպես քաղաքացի իհարկե ողջունելի է ներկայացված ծրագիրը, քանի որ ցանկացած բարեփոխում այս ոլորտում կնպաստի Հայաստանի հետագա զարգացմանը, այլ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատմանն ու կարգավորմանը։

Оставьте комментарий