Ջրի ազդեցությունը օրգանիզմի վրա

 

maxresdefault  Տես՝ այստեղ 

Բերանի միջոցով ջուրը կրակրափողով մտնում է ստամոքս, իսկ հետո՝ աղիներ: Այնտեղ ջուրը սկսում է ակտիվ ներծծվել:  Ջրի հետ մեկտեղ սկսում են ներծծվել նաև նրանում լուծված նյութերը: Ներծծվում են նաև նրանում եղած աղերը, հանքանյութերը, միկրոտարրերը, որոնք օրգանիզմում են հայտնվում սննդի հետ միասին: Այստեղ ջուրը հանդես է գալիս որպես հզոր լուծիչ, որն ապահովում է մեր օրգանիզմի բջիջներին  անհրաժեշտ բոլոր նյութերով: Մուտք գործելով օրգանիզմ՝ ջուրը սկսում է իր ճամփորդությունն  ամբողջ օրգանիզմով, որի համար նա ունի ունիվերսալ երթուղի, դրանք են արյունատար անոթները: Արյունը  կազմված է արյան ձևավոր տարրերից և պլազմայից, որը հենց իրենից ներկայացնում է ջուր, որի մեջ լուծված են հանքանյութերը և օրգանական նյութերը: Բացի օրգանիզմին անհրաժեշտ նյութեր մատակարարելուց, ջուրը կատարում է ևս մեկ կարևոր ֆունկցիա; Այն մասնակցում է տարբեր  բիոքիմիական ռեակցիաներին, սպիտակուցների և ածխաջրերի սինթեզին, որի արդյունքում մնում են  օրգանիզմի համար ոչ պիտանելի բնական մնացորդները՝ շլակները: Ջուրը լուծում է նաև այդ նյութերը, իսկ  հետո այն հեռացվում է օրգանիզմից.  մոտ 50 տոկոսը  երիկամների միջոցով 300 մլ-ը  աղիների միջոցով, 300մլ-ը մենք արտաշնչում ենք շրջակա միջավայր և 400մլ-ը դուրս է գալիս մաշկի միջոցով, որը հավասարազոր է 2 բաժակ ջրի: Ջրի պակասի դեպքում օրգանիզմը ազդանշան է ուղարկում և մեր ուղեղին  դա հասկացվում  է որպես ծարավ: Չներծծված աղերը կուտակվում են և ուղեղը ահազանգ է տալիս, որ արտաբջջային և ներբջջային մակարդակներում առկա է  ջրի դեֆիցիտ: Մանկության տարիքում թքահոսության պակասը, բերանի չորությունը ևս ահազանգ են տալիս, որ օրգանիզմն ունի ջրի պակաս: Երբ արյունը չի ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր, հիպոթալամուսը ստանում է ազդակներ, որ պետք է հագեցնել ծարավը:

Оставьте комментарий