Ստեփան Շաքարյանն ու մենք

27785326_159855774668364_564701832_o27711512_159855694668372_1861148823_o27710517_159855771335031_2012051821_o25270884_159855684668373_1104339282_o

27653781_159855748001700_1352815974_o

27711262_159855768001698_502490707_o

Երեկ՝ փետրվարի 2-ին, կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի հետ կլոր սեղան- հանդիպումը, որին մասնակցեղինքնաև մենք` մի խումբ սովորողներ ընկեր Նելիի հետ: Կոմպոզիտորը ծնվել է Բաքվում 1935թ-ին, իսկ հետո՝ 1952ին տեղափողվել է Երևան և մինչ օրս ապրում է այստեղ: Նա Կոմիտասի անվան կոնսերվատորիայում սովորելուց հետո Արամ Խաչատրյանի խորհրդով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա, որն ավարտելուց հետո վերադարձել Երևան։Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր: Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։Հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝ «Հայելի», «Անհաղթը»: Ասեմ, որ նա հայտնի «Պինգվին Վինը» մուլտֆիլմում հնչած թե´ մեծերի, թե´ փոքրերի կողմից շատ սիրված երաժշտության հեղինակն է: Նա պատմեց իր մասին, որից հետո բոլորով երգեցինք Պինգվին Վին մուլտֆիլմի հայտնի երգը: Երեխաները նրան հարց տվեցին. «Ո՞րն է Ձեր երիտասարդ լինելու գաղտնիքը»: Նա պատասխանեց. «Ես լողանում եմ սառը ջրով և քայլում եմ շատ արագ»: Հետաքրքիր հանդիպում էր՝ հետաքրքիր ավարտով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s