Գրականություն

Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Հարցեր և առաջադրանքներ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմ ասելիս հասկանում եմ երկու  կողմերի  թշնամանքը, կռիվը: Այն բացասական հույզեր է առաջացնում ինձ մոտ, քանի որ լինում են շատ զոհեր, տուժում է բնակչությունը:

Խաղաղությունը Սեր է, հանգստություն, երջանկություն:  

Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը դրական, բարի, հիշարժան, անակնկալներով լի զգացողություն է:

  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Մարդիկ սկսում են ատել միմյանց, երբ չկա փոխադարձ վստահություն, հարգանք: Ժողովուրդները սկսում են ատել միմյանց, երբ տարածքի կռիվ է լինում, տեղի է ունենում պատերազմ:

Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Հերմանն ու Գրիգորը հասակակիցներ էին և երկուսն էլ բարի էին, չարությամբ լցված չէին երկուսն էլ: Երկու տղաներն էլ չէին ատում իրենց թշնամուն, բայց նրանք երկուսն էլ ատում էին մարդկանց վերաբերմունքն ու ոչ ճիշտ արարաքը:

  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Վիլյամ Սարոյանը վերջին տողերով հասկացնում է որ, ատում է գերմանացիներին իրենց  արարքի համար:

 

Տեքստային նյութ. Վիկտոր Համբարձումյան «Կտակ»

Հարցեր և առաջադրանքներ

  1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:

Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ ինձ համար ամենաթանկը  հայոց լեզուն է:

  1. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»: 5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

Երևակայության միջոցով է մարդը դառնում ստեղծական, ստեղծագործող ու բազմակողմանի զարգացած: Առանց երևակայության չի կարող գոյատևել հոգին: Առանց աստղադիտակի հնարավոր չի լինի տեսնել, հետազոտել ու ուսումնասիրել աստղերը: Այստեղից հետևություն, որ առանց աստղադիտակի չի կարող լինել աստղադիտարան: Առանց երևակայության հոգին դատարկ է՝  ինչպես աստղադիտարանն է դատարկ առանց աստղադիտակի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s